Ոչ ոքի` 0:0 հաշվով ավարտված Հայաստան - Ռուսաստան խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ, հոլանդացի Դիկ Ադվոկատը հայտարարեց, որ ռուս ֆուտբոլիստներին հաղթանակի համար չհերիքեց վերջին փոխանցումն ու վերջին հարվածը: Գոլի բացակայությունը Ադվոկատը բացատրեց ֆուտբոլիստների անհատական որակներով, իսկ թիմային խաղից հոլանդացին գոհ է մնացել:
Ադվոկատը ոչ ոքին նորմալ արդյունք է համարեց եւ նշեց, որ չորս արտագնա խաղերից երեքում հաղթելն ու մեկում ոչ ոքի խաղալը գոհ մնալու առիթ է տալիս:
Ադվոկատի տեղեկություններով Հայաստանի հետ պատասխան հանդիպումն ընդունելու է Սանկտ Պետերբուրգը:



























