Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Ռուսաստանի հետ խաղում գրանցված արդյունքից գոհ է` հաշվի առնելով խաղի ընթացքը: Հետխաղյա մամուլի ասուլիսում Մինասյանը նշեց, որ տակտիկական փոփոխությունները հնարավորություն տվեցին ընդմիջումից հետո որոշակիորեն շտկել խաղը, սակայն խաղի որակն այն չէր, քանի որ ֆունկցիոնալ առումով լիովին պատրաստ չէին: Մինասյանը շնորհակալություն է հայտել իր ֆուտբոլիստներին երկրորդ կեսի համար եւ ասաց, որ նրանք բնավորություն ցույց տվեցին:

Մինասյանը հրաժարվեց գնահատել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունները: