Երեւանում կայացած Եվրոպայի առաջնության Հայաստան - Ռուսաստան հանդիպման գոլազուրկ ոչ ոքին Ռուսաստանում դարձավ Դիկ Ադվոկատին քննադատելու հերթական առիթը: Մակեդոնացիներին խփած գոլից հետո արդեն երեք խաղից ավելի է ռուսները չեն կարողանում գրավել մրցակցիների դարպասը: Երեւանյան խաղում Հայաստանի հավաքականին դարձյալ փրկեց Ռոման Բերեզովսկու փորձն ու սառնասրտությունը: Հայաստանի համար խմբի ֆավորիտի հետ խաղում մեկ միավոր վաստակելը, այն էլ երբ խաղի մեծ մասը գերիշխում է մրցակիցը` անշուշտ դրական արդյունք է: Սակայն արդեն մեկ ժամ հետո Սլովակիան ու Իռլանդիան կարող են մրցաշարային աղյուսակում շրջանցել Հայաստանին եւ հավասարվել ռուսների հետ: Իսկ առջեւում Հայաստանին սպասվում է չորս արտագնա հանդիպում: