Արաբական Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով, Սիրիայի կառավարությունը հեռանա իշխանությունից մարտի 29-ին: Բացի այդ, հեռուստաալիքը հայտնել է, որ շուտով չեղյալ կհամարվի Սիրիայի սահմանադրության 8-րդ հոդվածը, որը իշխող «Բաաս» կուսակցությանը համարում է «պետության եւ հասարակության մեջ գլխավոր կուսակցություն», գրում է RBC-ն:
Ներկայումս մշակվել է ահաբեկչության դեմ պայքարի օրինագիծ, որի համաձայն, չեղյալ կհամարվի տարիներ շարունակ գործող արտակարգ իրավիճակը: Բացի այդ, նշվում է, որ Սիրիայի իշխանություններն արդեն հաստատել են լրատվամիջոցների մասին օրինագիծը, որը ենթադրում է լրագրողների անվտանգության ապահովմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
Նախկինում երկրի նախագահը հայտնել էր, որ արտակարգ իրավիճակի մասին որոշման չեղյալ համարումը անդեն ընդունվել է, սակայն հայտնի չէ ամսաթիվը, թե երբ այն ուժի մեջ կմտնի:





























