Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հայրենի քաղաք Սիրտն անցել է ապստամբների ձեռքը, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ապստամբների պաշտոնական ներկայացուցչին:
Միջազգային կոալիցիան մարտի 27-ի երեկոյան Սիրտը ենթարկել է ավիահարվածների: Պատասխան հարված լիբիական ՀՕՊ համակարգերի կողմից չի հետեւել:
Ավելի վաղ լիբիական պետական հեռուստատեսությունը հաստատել էր Տրիպոլիի եւ Սիրտի գնդակոծումը:
ՆԱՏՕ-ի խորհուրդը մարտի 27-ին որոշում է կայացրել հրամանատարությունն իր վրա վերցնելու մասին:





























