Գերմանիայում հայտնի «Գերմանիան տաղանդներ է որոնում» հեռուստաշոուի քաստինգի ժամանակ ուժեղ հրմշտոց է տեղի ունեցել, որի արդյունքում ավելի քան 60 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Դեպքը տեղի է ունեցել Գերմանիայի Օբերհաուզեն քաղաքի խոշոր առեւտրային կենտրոններից մեկում։

Երկրում հանրահայտ դառնալու ցանկությունը մի քանի հազար մարդ էր հավաքել քաստինգի ժամանակ: Ինչ-որ պահի հավաքված ամբոխը անցել է արգելափակոցը եւ խուճապ է սկսվել: Ուժեղ հարածներ եւ կոտրվածքներ ստացածները տեղափոխվել են հիվանդանոց։

Բժիշկների խոսքով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին հաղորդում է «Վեստի»  հեռուստաընկերությունը` ներկայացնելով Օբերհաուզում կատարվածի տեսագրությունը։