Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ Հայբիզնեսբանկն իր Պրեմիում դասի քարտապաններին հնարավորություն է ընձեռում անվճար օգտվել միջազգային օդանավակայանների ավելի քան 1000 LoungeKey սպասասրահներից ամբողջ աշխարհում:

Առաջարկը հասանելի է Visa Platinum եւ Visa Infinite քարտապաններին՝

  • Visa Platinum - 2 անվճար այցելություն օրացույցային տարում
  • Visa Infinite - 6 անվճար այցելություն օրացույցային տարում

Բացահայտեք LoungeKey սպասասրահների առավելությունները`

  • մշտական ջերմ ընդունելիություն՝ անկախ թռիչքի տոմսի դասից եւ ավիաընկերությունից
  • հարմարավետ կահավորված սպասասրահներ
  • անվճար հյուրասիրություն
  • ինտերնետ հասանելիություն
  • բանակցությունների սենյակ
  • LoungeKey բիզնես սրահները հասանելի են աշխարհի գրեթե բոլոր օդանավակայաններում

Անվճար այցելություններից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը LoungeKey սպասասրահներներում համապատասխան աշխատակցին ներկայացնել Հայբիզնեսբանկի գործող Visa Platinum կամ Visa Infinite քարտերից որեւիցէ մեկը, նստեցման կտրոնը եւ անձը հաստատող փաստաթուղթ (ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն նույն անձի փաստաթղթերը):

Ծառայություններից առավել հարմարավետ օգտվելու համար ստեղծվել է LoungeKey հավելված, որը կարելի է ներբեռնել Apple App Store եւ Google Play հարթակներում:

Ներբեռնելով բջջային հավելվածը քարտապանը ստանում է ամբողջական տեղեկատվություն օդանավակայաններում LoungeKey սպասասրահների գտնվելու վայրերի մասին եւ կարող է ստուգել հասանելի անվճար այցելությունների քանակը:

Մանրամասների համար կարող եք այցելել cis.visa.com: