Չնայած միջազգային հետաքրքրության աճին եւ Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներն այս պահին քիչ իրական են: Այս մասին նշվում է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) հրապարակած զեկույցում: Զեկույցում նաեւ ասվում է, որ 2010-ի դեկտեմբերին ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու անկարողությունը ահազանգ է, իսկ քաղաքական փակուղին ամռանն ու աշնանը ուղեկցվել է բռնությունների աճով:
ՄՃԽ փորձագետները նշել են, որ այս տարի իրենք պատրաստվում են մի քանի զեկույց պատրաստեն ԼՂ հակամարտության վերաբերյալ: Դրանցից մեկի թեման լինելու է շփման գծում հրադադարի խախտման միջադեպերը, ինչպես նաեւ ռազմատենչ հայտարարությունները:
Երկրորդ զեկույցում ՄՃԽ-ն նախատեսում է ուղիներ առաջարկել լարվածության թուլացման եւ բանակցային գործընթացի առաջընթացի համար:
Հաջորդ զեկույցը նվիրված է լինելու Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, նրանց քաղաքական, տնտեսական եւ սոցիալական պայմաններին:
Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է պատրաստելու նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որտեղ կփորձի բացատրել գործընթացի սառեցման պատճառները:





























