Թաիլանդի հարավում գտնվող մի քանի շրջաններ հեղեղումների հետեւանքով տարերային աղետի գոտի են հայտարարվել: Օդերեւութաբանական դեպարտամենտի տվյալներով, ջրի մակարդակը հարավային,  որոշ շրջաներում 2 մետրով բարձրացել է, հաղորդում է թաիլանդական MCOT ծառայությունը:

Ռիսկային գոտում են հայտնվել Թաիլանդի Չումպհոն, Ռանոնգ, Փհուկետ, Փհանգ Նգա, Սուրատ, Թանի, Նակհոնսիտհամարատ, Թրանգ եւ Սաթուն շրջաները։

Այդ շրջանների մեծ մասը խոշոր զբոսաշրջային կենտրոններ են համարվում, հաղորդում է BFM.ru-ն։

Հիշեցնենք, որ հեղեղումների հետեւանքով քանդվել են  շրջաների մի շարք ավտոճանապարհներ, պալմայի հսկայական պլանտացիաններ են  ջրասույզ  եղել, դադարացվել է  գնացքների աշխատանքը, օդանավակայաները փակ են։