ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կգործի դարպասի գրավումը գրանցող էլեկտրոնային համակարգ:
Նոր տեխնոլոգիաների կիրառումը ֆուտբոլում առավել ակտուալ դարձավ 2010թ. աշխարհի առաջնությունում, երբ 1/8-րդ եզրափակիչում մրցավարը չհաշվեց անգլիացիների մաքուր գոլը գերմանացիներին:





























