ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լուրերն այն մասին, թե Դորալի իր գոլֆ ամառանոցում փայտոջիլներ կան՝ այն բանից հետո, երբ նա առաջարկել է այնտեղ անցկացնել G-7-ի հաջորդ գագաթաժողովը։
«Ոչ մի փայտոջիլ Դորալում չկա,- գրել է Թրամփը Թվիթերում,- ձախ արմատական դեմոկրատները, լսելով, որ հիանալի տեղորոշում ունեցող Դորալը դիարկվում է որպես հաջորդ գագաթաժողովի անցկացման վայր, տարածել են այդ կեղծ եւ տհաճ տեղեկությունը։ Լավ չէ»։
Նախօրեին Թրամփը ասել էր, որ հնարավոր է հաջորդ գագաթաժողովն անցկացվի իր Trump National Doral գոլֆ ակումբում (Ֆլորիդա)։ Աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը Fox News-ին ասել էր, որ հաջորդ գագաթաժողովն անցկացվելու է հենց այնտեղ։
Բայց #TrumpBedBugs հեշթեգը սկսել է տարածել սոցցանցերում լուրեր, թե 2017-ի հունվարին Դորալի հյուրն արթնացել է փայտոջիլի խայթոցից։
Թրամփը ամիսներ առաջ պնդում էր, որ գագաթաժողովը տեղի ունենա իր ամառանոցում, բայց նրա խորհրդականները զգուշացնում էին դրանից, քանի որ մտահոգ էին էթիկական առումով։ Մասնավորապես, նախագահը շահույթ կստանա պաշտոնական կառավարական միջոցառումից։
Թրամփը հավաստիացրել է, որ Դորալում հիանալի պայմաններ են, բայց նա մտադիր չէ հաջորդ գագաթաժողովի ժամանակ միջոցներ վաստակել, ավելացնելով, որ «միլիարդներ» է կորցրել այն ժամանակվանից սկսած, երբ նախագահ է դարձել։ «Առաջ ես փող էի սարքում ելույթներից։ Հիմա անընդհատ ելույթ եմ ունենում, բայց ստանում եմ զրո»,- ասել է Թրամփը։





























