Կանադացի գիտնականները հայտնաբերել են միկրոբներ, որոնք ապրում են 2,4 կիլոմետր խորությունում երկրի հանքերից մեկում։ Հետազոտությունների արդյունքների մասին նրանք պատմել են հոդվածում, որը հրապարակվել է Geomicrobiology Journal ամսագրում։

Նշված հանքը, ինչպես հայտնի է, կապված է ջրի ամենահին բնական պահեստարանի հետ, որը միլիոնավոր տարիներ մեկուսացած է Երկրի մթնոլորտից։ Միկրոբների հայտնաբերումն այդպիսի խորությունում մինչեւ վերջերս համարվում էր անհնար կյանքի պահպանմանն անհրաժեշտ քիմիական տարրերի բացակայության պատճառով։

«Հիանալի էր դրանք հայտնաբերելն այդտեղ»,- ասել է երկրաբան Բարբարա Շերվուդը։

Հնագույն ջրի նմուշներ վերցնելով ուսումնասիրման համար՝ գիտնականները դրանցում հայտնաբերեցին միկրոօրգանիզմների մետաբոլիզմի հետքեր։ Առայժմ գիտնականները չեն կարողանում ճիշտ ասել, թե որ տեսակին են պատկանում մանրէները, բայց  նրանք եկել են այն եզրակացության, որ դրանք պատկանում են սուլֆատային բակտերիաներին, որոնք անաերոբ պայմաններում ջրածին են առաջացնում՝ «շնչելով» սուլֆատներով, տեղեկացնում է Gazeta-ն։