Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մասնակցել է  «Թուրքական օջախներ»-ի Ստամբուլի մասնաճյուղի կողմից կազմակերպված «Դեպի մեծ Թուրքիա» կոնֆերանսին:

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, թե 2015-ը լինելու է Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակը։ «Բացի այդ 2015-ը՝ Հայկական հարցի գլխավորությամբ, լինելու է  մեր  պամության շուրջ  հաշվի նստել ցանկացողների հետ առերեսման տարի»,-նշել է Դավութօղլուն։

Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, թե իրենց նպատակն է միավորվել հարեւան երկրների եւ տարածաշրջանների հետ, վերացնել առկա հոգեբանական պատնեշները, կարգավորել պատմությունը, միավորել տնտեսությունները եւ ապահովել ամենաբարձր մակարդակով քաղաքական շփումները։