Միքայել Թարիվերդիեւի անվան երգեհոնահարների ХI միջազգային մրցույթի արտ տնօրեն, կոմպոզիտորի այրի Վերա Թարիվերդիեւան նրա վերջերս գտնված ձեռագրերը հանձնել է Երաժշտության ռուսական ազգային թանգարանին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ցանկացած նվիրատվություն թանգարանին անգին նվեր է, դա ներդրում է պատմության մեջ»,- Թարիվերդիեւային շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրեն Միխայիլ Բռիզգալովը՝ նշելով, որ պահոցը մանրազնին կուսումնասիրվի։
Հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Համբուրգում, Լոուրենսում, Մսոկվայում կայացած Միքայել Թարիվերդիեւի անվան երգեհոնահարների ХI միջազգային մրցույթի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։
Ձեռագրերը պատկանում են 1957 թվականին, դրանք նախատեսված էին Գեորգի Կոնյուսի բալետի տեսարանների համար, որն այդպես էլ չբեմադրվեց։
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1986 թվական), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1977) Միքայել Թարիվերդիեւը երաժշտություն է գրել 132 ֆիլմի եւ մի շարք ներկայացումների համար, ինչպես նաեւ ավելի քան 100 երգ եւ ռոմանս, 4 բալետ, 4 օպերա, կամերային վոկալ շարքեր, սիմֆոնիա, 3 կոնցերտ երգեհոնի համար, 2 կոնցերտ ջութակի եւ նվագախմբի եւ կոնցերտ ալտի եւ լարային նվագախմբի համար։ Թարիվերդիեւին մեծ ճանաչում բերեց կինոֆիլմերի, առաջին հերթին՝ «Գարնան տասնյոթ ակնթարթի» եւ «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշի» համար գրած երաժշտությունը։





























