ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
«Հարգելի Ռոբերտ Սեդրակի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հոբելյանական 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ միանալով Ձեզ ուղղված բոլոր շնորհավորանքներին եւ բարեմաղթություններին:
Համոզված եմ, որ Արցախյան հերոսամարտում սեփական ժողովրդի ազատագրական պայքարին ինքնազոհաբերվող մարդը՝ Արցախի հերոսը, երբեք չի ընկրկի որեւէ դժվարության առաջ եւ պատրաստ է նոր փորձություններ հերոսաբար հաղթահարելու:
Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ լավագույն բարեմաղթանքներս հղել Ձեր ընտանիքին, եւ հատկապես, Ձեր տիկնոջը՝ հրաշալի տիկին Բելլային: Վստահ եմ, որ նա հոգու արիությամբ եւ տոկունությամբ կհաղթահարի իրեն բաժին ընկած այս նոր փորձությունները՝ պահպանելով Ձեր օջախի ավանդույթները, բարի համբավն ու արժանապատվությունը»,–գրել է նա:





























