Կանադայի նախկին վարչապետ Քիմ Քեմփբելը ներողություն է խնդրել իր կատարած թվիթի համար, որում հույս էր հայտնել, որ Ֆլորիդային մոտեցող «Դորիան» փոթորիկը կհարվածի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Մար-ա-Լագո» գոլֆ ակումբին, հաղորդում է Fox News-ը:
Նա ներողություն է խնդրել սարկազմի համար եւ հայտարարել, որ ջնջել է այդ թվիթը:
«Ես ջնջել եմ փոթորկի եւ «Մար-ա-Լագո»-ի մասին այդ թվիթը եւ անկեղծորեն ներողություն եմ խնդրում նրանցից, ում վիրավորել է այդ թվիթը: Այն մտածված էր որպես սարկազմ եւ վնաս հասցնելու ցանկությունը լուրջ չէր»,- հայտնել է Քեմփբելը:
Ավելի վաղ Կանադայի նախկին վարչապետը Twitter-ում գրել էր, որ ցանկանում է, որպեսզի «Դորիան» փոթորիկն «ուղիղ հարված» հասցնի ԱՄՆ նախագահի՝ Ֆլորիդայում գտնվող գոլֆ ակումբին:





























