ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում քննադատել է քաղաքապետարանին` քաղաքում աղբահանության խնդիրները չլուծելու համար:
«Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality աղբանոց է քաղաքը: Քայլում ես, աղբը վրադ է գալիս:
Ինչ որ ճգնաժամ էիք հաղթահարել, թե՞ ոնց: Իսկ չարդարացված ամբիցիաներով քաղաքին տեր դառնալու ձեր ներսի ճգնաժամը հաղթահարեցի՞ք»,- գրել է նա եւ մի քանի լուսանկար հրապարակել:
































