Այս գառանը հենց նոր «ներում» շնորհեցի Վահան գյուղում: Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ըստ երեւույթին նկատի ունենալով, որ թույլ չի տվել մատաղ անել գառանը։ Վարչապետը նաեւ հրապարակել է «ներված» գառան նկարը։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ Գիտելիքի եւ դպրության օրվա առիթով այցելել է Վահան գյուղի միջնակարգ դպրոց, ապա ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հուշահամալիրում։





























