Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 18:00-ի սահմաններում Խաչիկ գյուղի բնակիչ 16-ամյա Սիրեկան Ա.-ն, վարելով Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենան, Արենի-Խաչիկ գյուղամիջյան ճանապարհի 20-րդ կմ հատվածում դոuրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարորդ Սիրեկան Ա.-ն և ուղևոր, Խաչիկ գյուղի բնակիչ 16-ամյա Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Դավիթ Հ.-ին ծայրահեղ ծանր վիճկում տեղափոխվել է Երեւան։