Թերթը գրում է, որ «HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունը երեկ Ստեփանակերտի ծայրամասային Նոր Արեշ թաղամասում Արցախյան պատերազմի տարիներից մնացած ավիառումբ է վնասազերծել:

Ինչպես հայտնել է «HALO Trust» կազմակերպության արցախյան ծրագրերի ղեկավարի տեղակալ Յուրի Շահրամանյանը, ավիառումբը ակտիվ էր, եւ բարեբախտաբար ժամանակին տեղյակ են պահել, հակառակ դեպքում հետեւանքները կարող էին անդառնալի լինել: