Օգոստոսի 31-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Տերյան փողոցում գտնվող ակումբի մոտ վիճաբանություն է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժնի ծառայողները ժամը 04.00-ին ակումբի մոտ նկատել են ծեծկռտուք, մոտեցել եւ կանխել են, որի ընթացքում նրանց են մոտեցել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները եւ ժամը 05.00-ին, ծեծի կասկածանքով, բաժին բերման ենթարկել Երեւանի Սիլիկյան թաղամասի 28-ամյա մի բնակչի՝ աչքի հատվածում արնոտված եւ պատռված վերքերով, Երեւանի Րաֆֆու փողոցի 20-ամյա մի բնակչի՝ թեւերի վրա արնոտված վերքերով, եւ Երեւանի Նոր-Արեշի 31-ամյա մի բնակչի:

Պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը վիճել է 31-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում ստացել մարմնական վնասվածք:

Նախապատրաստվում են նյութեր: