«Առաջիկա օրերին, բացառված չէ` նաեւ այսօր, պաշտոնապես կհայտարարվի ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնի Մարաշի բաժանմունքի պետի տեղակալ Գառնիկ Սահակյանի պաշտոնանկության եւ նրան ոստիկանության համակարգից հեռացնելու մասին»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը եւ շարունակում. «Մեր տեղեկություններով, Երեւանի ոստիկանապետ Ներսիկ  Նազարյանն անցած չորեքշաբթի Սահակյանին ազատելու վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:

Զեկուցագրի հիմք է հանդիսացել Մաշտոցի բաժանմունքում անցկացված ծառայողական քննությունը, որը պիտի պարզեր, թե ինչու է Սահակյանը բերման ենթարկված երիտասարդների հետ երկար առանձնանում իր աշխատասենյակում: Այդ նպատակով նրա աշխատասենյակը «կահավորվել է» հատուկ սարքավորումներով, որից հետո ամեն ինչ պարզվել է, եւ Նազարյանը քննության արդյունքների մասին զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետին»: