«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանն արդեն տեւական ժամանակ է չի այցելում Ազգային ժողով եւ չի մասնակցում օրենսդիր մարմնի աշխատանքներին: Տպավորությունն այնպիսին է, որ Փամբուկյանը պարզապես բոյկոտում է ԱԺ նիստերը, քանի որ առանձնապես համակրանք չունի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ: Համենայնդեպս, Փամբուկյանի որոշ գործընկերներ չեն դադարում խոսել այն մասին, թե նա այդպես էլ չի կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ Հովիկ Աբրահամյանը դարձել է ԱԺ նախագահ:
Թերթի տեղեկություններով, սակայն, Փամբուկյան Հարութը պարզապես Հայաստանում չէ: Նա, կարելի է ասել, բնակություն է հաստատել Գերմանիայում, իսկ Հայաստանում մատների վրա հաշված օրեր է միայն լինում: Խոսակցություններ կան, որ նա պատրաստվում է իր կապիտալն ու բիզնեսը վերջնականապես տեղափոխել Գերմանիա: Ի դեպ` անգամ նրա PR-մենեջերներն են արդեն անցել այլ աշխատանքի: Մասնավորապես, նրանցից մեկը նախընտրել է զբաղվել երգչուհի Սիրուշոյի PR-ով»,-գրում է «ՉԻ»-ն:




























