Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է տվյալներ նոր ուսումնական տարվա մասին:

2019-2020 ուստարում Երեւանի հիմնական  եւ միջնական դպրոցներ կհաճախի 98 հազար 458 աշակերտ, որից  11 հազար 860-ը առաջին դասարանցիներ են:

Այս ուսումնական տարում համայնքային դպրոցներում սպասվում են մի շարք նոր նախաձեռնություններ. Սեպտեմբերից դպրոցները կտեսակավորեն աղբը եւ կառանձնացնեն թուղթը: Քաղաքապետարանը քննարկում է բուֆետների միասնական համակարգի ներդրման հարցը, այն կլինի առանց կանխիկ դրամի շրջանառության:

Այս տարի մի շարք առարկաների կիսվել են երկու մասին եւ պայուսակները թեթեւ կլինեն: