Մենք կքննարկենք այդ հարցը, դեռ չենք քննարկել, ես իրեն խնդրել եմ՝ վայր չդնի մանդատը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու ցանկությանը:

Կարապետյանն ասաց՝ գործընկերոջ հետ դեռ չի հանդիպել, նրան միայն նամակով է խնդրել` մանդատը վայր չդնի:

Հարցին, թե արդյոք «Իմ քայլը» խմբակցությունում Ամուլսարի հարցով այլ կարծիք ունենալու դեպքում՝ նրանք պետք է վայդր դնեն մանդատը, նա պատասխանեց, որ հիմա էլ այդ տարբեր կարծիքները կան եւ արտահայտվում են, ինչը շատ լավ է. «Մմենք 88 հոգի ենք եւ մեզ չի միավորում որեւէ գաղափարախոսություն: Մենք հենց պետք է տարբեր կարծիքներ ունենանք: Տարբեր կարծիքների բախման արդյունքում մենք պետք է ստանանք ավելի լավ լուծում մեր երկրի ապօագայի համար»: