ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էտտինգերը կոչ է արել Ռուսաստանին չարգելափակել Nabucco գազատարի շինարարությունը, հաղորդում է Deutsche Welle-ն:
Մոսկվան իրավունք չունի ճնշում գործադրել Կենտրոնական Ասիայի երկրների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն Nabucco-ին մասնակցությունից, ասել Էտտինգերը Բեռլինում կայացած խորհրդաժողովում:
Միաժամանակ եվրահանձնակատարը խոստացել է, որ Եվրամիությունը չի սկսի խոչընդոտել ռուսական South Stream նախագծին, եւ ընդգծել է, թե Nabucco-ն South Stream-ի (Հարավային Հոսք) մրցակիցը չէ: Միեւնույն ժամանակ Էտտինգերն ասել է. «Ես ողջունում եմ Ռուսաստանին որպես գազ առաքող գործընկերոջ, սակայն գազային առաքումների համար ավելի նախընտրելի է կարճ երթուղին, այլ ոչ թե Ռուսաստանով անցնող գազատարները»:
Եվրահանձնակատարի հայտարարությունը հնչել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինի հայտարարության ֆոնին: Սեչինը նշել էր, թե Nabucco-ն որեւէ հեռանկար չունի:




























