Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 10։15-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CN 321 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին վիրավորին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, այնուհետեւ ահազանգել է Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը եղել է Lada մակնիշի 35 GQ 953 համարանիշի ավտոմեքենայով, ով մեքենան կայանել է Աճառյան փողոցում «Դրախտ» ռեստորանի հարեւանությամբ եւ փողոցը չթույլատրելի հատվածով փորձել է անցնել ու տեղի է ունեցել վրաերթը։
Հետաքննիչի հանձնարարականով Mercedes-ը տեղափոխվում է Երեւանի ՃՈ պահնպանվող հատուկ տարածք։





























