Պակիստանի սահմանապահ զորքերի 14 զինծառայող է զոհվել գնդացրային եւ ականանետային կրակահերթի հետեւանքով: Նրանց ուղղությամբ, սխալմամբ, կրակ են բացել հենց պակիստանցի հրետանավորները։ Այս մասին այսօր խոստովանել է Պակիստանի հյուսիս-արեւմուտքում տեղակայված բանակի հրամանատարությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Խայբերյան լեռնանցքում, Աֆղանստանի հետ սահմանին` Թալիբների եւ «Ալ-Քաիդայի» դեմ հակաահաբեկչական գործողության ժամանակ։
Ավելի վաղ նշվում էր, որ զինծառայողները շրջափակման մեջ են ընկել, եւ զոհվել են գրոհայինների կողմից:





























