Երեւանի Թոթովենց փողոցի թիվ 81 շենքի դիմաց մարտի 28-ին, ժամը 14-ի սահմաններում ավտովարորդ 36-ամյա Անահիտ Հակոբյանը վրաերթի է ենթարկել 32-ամյա Էդիտա Կարապետյանին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Է. Կարապետյանի գրկում գտնվող 3-ամյա Մարիաննա Կարապետյանը վթարի հետեւանքով ընկել է մոր գրկից: Վրաերթից հետո վարորդը իր ավտոմեքենայով մորն ու մանկահասակ երեխային տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել Երեւայի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























