Չուկոտկայի ինքնավար մարզի նորընտիր դումայի առաջին նիստում միլիարդատեր Ռոման Աբրամովիչը ընտրվել է խորհրդարանի նախագահ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ընտրվել են նաեւ Դումայի նախագահի տեղակալները:
Խորհրդարանի նախագահը երեք տեղակալ ունի: Այդ պաշտոններում վերընտրվել են Անդրեյ Գորոդիլովը, Արամայիս Դալլաքյանն ու Վալենտինա Ռուդչենկոն:
Մարտի 22-ին Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության գերագույն խորհրդի ղեկավար Բորիս Գրիզլովը հայտնել էր, որ կուսակցությունը որոշել է, թե ովքեր պետք է լինեն 12 տարածաշրջանների խորհրդարանների նախագահները: Նա նշել էր, թե կուսակցությունը Չուկոտկայում որոշել է պահպանել Աբրամովիչի պաշտոնը:




























