Թուրքիայում առաջիկա ընտրությունների ընթացքում ավելի շատ կին պատգամավորների մուտքը խորհրդարան ապահովելու համար կանանց KA-DER միությունը  հետաքրքիր արշավ է սկսել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  ինտերնետում արդեն հայտնվել են այդ արշավի համար նախատեսված պաստառները, որտեղ ֆոտոմոնտաժի շնորհիվ կանացի տեսք են ստացել՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության  առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն եւ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին: