Սիրիայի կառավարությունը մարտի 29-ին հրաժարական է ներկայացնելու, հաղորդում է France-Presse գործակալությունը` վկայակոչելով սիրիական ղեկավարության աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ, նախարարների նոր կաբինետը ձեւավորվելու է մեկ օրվա ընթացքում:
Քաղաքական վերափոխումների արտակարգ պլանի ընդունման մասին սիրիական ղեկավարությունը հայտարարել էր անցած հինգշաբթի` Դերաա քաղաքում հուզումներ սկսելուց մեկ շաբաթ անց: Ծրագիրը նախատեսում է բազմակուսակցական համակարգ, լրատվամիջոցների մասին օրենքի ընդունում, դատական բարեփոխման անցկացում, կոռուպցիայի դեմ պայքարի խստացում:
Սիրիայի ժողվրդին ուղղված կոչով ելույթ է ունենալու նախագահ Բաշար ալ-Ասադը, ով չեղյալ կհայտարարի արտակարգ դրությունը:





























