Արեւադարձային «Ֆեռնանդ» փոթորիկը ձեւավորվել է Ատլանտյան օվկիանոսում եւ շարժվում է դեպի Մեքսիկայի հյուսիսարեւելյան ափերը։ Այս մասին հայտնել է Մրրիկների դիտարկման ամերիկյան ազգային կենտրոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով 04։30 փոթորիկը գտնվել է մեքսիկական Տամպիկո քաղաքից 150 կմ հեռավորությամբ։ Քամու արագությունը հասնում է 23,6 մ/վ-ի։
Փոթորկի նախազգուշացում է հայտարարվել Ռիո Գրանդեի գետաբերանից մինչեւ Ալտամիրա քաղաքն ընկած տարածքում։ Սպասվում է, որ փոթորիկը առատ տեղումների եւ ջախջախիչ քամիների պատճառ կդառնա։ Աղետը կարող է վնասել նաեւ Տեխաս նահանգը։
Մրրիկների սեզոնը Ատլանտիկայում տեւում է հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը։ Մթնոլորտային երեւույթը որակվում է որպես արեւադարձային փոթորիկ եւ ստանում է անուն, եթե դրա շրջանակներում քամու արագությունը հասնում է մոտ 17 մ/վ-ի։ Քամու 33 մ/վ եւ ավելի արագության դեպքում փոթորիկը դառնում է մրրիկ։





























