Եմենում զինամթերքի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 150-ի: Այս մասին է հաղորդում «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ֆրանս Պրեսս» գործակալությանը։
Ավելի վաղ հայտնում էին 110 զոհերի մասին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եմենի հարավային Աբյան նահանգի զինամթերքի գործարանում մարտի 28-ին պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում մահացել էին հիմնականում, տեղի բնակիչները, այդ թվում կանայք եւ երեխաներ, ովքեր փորձում էին զինամթերք գողանալ գործարանից։
Նշենք, որ «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման եմենյան կազմակերպությունը, որը հայտնի է որպես արաբական «Ալ Քաիդա», համարվում է ամենաակտիվ կազմակերպություններից մեկն աշխարհում։





























