Քրդական PKK-ն վերապրել է պատմության ամենամեծ ֆինանսական կորուստը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիյե քաղաքում անհայտ անձիք գողացել են PKK-ի կողմից Թուրքիա ուղարկվող 3 մլն դոլարը։  Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ղեկավարները այդ գումարը նախատեսել էին ծախսել Թուրքիայում` հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում։

Հայտնի է դարձել, որ PKK-ն արդեն մահապատժի որոշում է կայացրել Սուլեյամիյեյում իր ներկայացուցիչներ «Ֆերիթ», «Զեքի» եւ «Դրեժ» ծածկանունով զինյալների նկատմամբ:

PKK-ն աշխատանքներ է իրականացնում՝ պարզելու, թե գողության մեջ ովքեր են խառնված եւ գումարը հետ ստանալու համար հատուկ ջոկատներ է ստեղծել։