Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգի WBC վարկածի աշխարհի չեմպիոն ժան Պասկալի եւ միջին քաշային կարգի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Բեռնարդ Հոպկինսի մայիսի 21-ին նշանակված ռեւանշ-մենամարտից առաջ մարզիկները Կանադայում հանդիպել են լրագրողների հետ եւ մամուլի ասուլիսը վերածել են գրեթե մենամարտի: Պասկալը Հոպկինսին մեղադրել է դոպինգ օգտագործելու մեջ եւ պահանջել է դոպինգ թեստ անցնել: Նրանց առաջին մենամարտն ավարտվել էր ոչ ոքի:





























