Թաիլանդում վերջին 30 տարիների ընթացքում ամենախոշոր ջրհեղեղն է գրանցվել, որը ջրի տակ է թողել երկրի հարավային առողջանները։
Ցիկլոնի կենտրոնն այժմ գտնվում է Կրաբիի շրջանում եւ մոտենում է Անդամանյան ափերին, որտեղ գտնվում է Պհուկետ կղզին: Սպասվում է, որ այս առողջարանային քաղաքը աղետի հարվածի տակ կհայտնվի այսօր երեկոյան, հաղորում է «Ռոսբալտը»։
Ցիկլոնի գոտում ջերմաստիճանն 30-ից նվազել է 23 աստիճանի։ Պանգ-Նա ծոցում եւ Անդամանյան ծովում ալիքի բարձրությունը հասել է 3 մետրի:





























