Շախմատի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը Տաշքենդում կայացած միաժամանակյա խաղի սեանսում 20 պարտիաներից վեցն ավարտել է ոչ ոքի, իսկ երկուսը տանուլ է տվել: Աշխարհի չեմպիոնին հաղթել են աղջիկների մինչեւ 8 տարեկանների Ուզբեկստանի հավաքականի անդամ Հուլքար Թոհիրժանովը եւ մինչեւ 12 տարեկան տղաների Ուզբեկստանի առաջնության մրցանակակիր Թեմուր Իգոնինը: