Չցանկացա դահլիճում Մաեստրոյից հետո խոսել՝ բայց պիտի ճշգրտեմ, որ այդ ռոյալը ոչ թե ես եմ նվիրել իրեն, այլ Հայաստանի ժողովուրդը, որովհետեւ այն ձեռք է բերվել ՀՀ պետական բյուջեի՝վարչապետի հիմնադրամի միջոցներով։ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեղադրելով տեսանյութ, որտեղ մաեստրո Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն է հայտնում նրան՝ ծննդյան 80-ամյակին նվեր ստացած ռոյալի համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին «Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի ծրագրով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է երևանյան վերջին համերգը:
Հոբելյանական երեկոյին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դուստրերի հետ։





























