Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջին երկու օրը հանդես կգան ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի յոթ ներկայացուցիչներից առաջինը մրցագորգ դուրս եկավ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը եւ 1/16-րդ եզրափակիչում 11:1 հաշվով հաղթեց ալբանացի Ֆատյոն Բարոյին: Ենոքյանի հաջորդ մրցակիցը բուլղարացի Կրասիմիր Կոչեւն է:

60 կգ քաշային կարգի 1/8-րդ եզրափակիչում Աշոտ Տերտերյանը պարտվեց բրիտանացի Կրասիմիր Վասիլեւ Կրաստանովին: Հնարքներով հաշիվը հավասար էր` 6:6, սակայն զգուշացումներով հաղթեց Տերտերյանի մրցակիցը` 3:1:

74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրտազալիեւը գոտեմարտում է իսպանացի Ալբերտո Մարտինես Նավարոյի հետ: