Ստամբուլում մարտի 28-ին  9 տարեկան երեխային դաժանաբար սպանած եւ մասնատած դիակը փողոցներում նետած մայրն ու տատը պատմել են իրենց զազրելի արարքի մանրամասները։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  սպանված երեխայի խորթ մայրը՝ վրացուհի Եկատերինա Օչիդրելը պատմել է, որ 9-ամյա Ֆըրաք առավոտյան ցանկացել է կեղտոտ հագուստով փողոց դուրս գալ, ինչին դեմ են եղել թե ինքը, թե իր մայրը։ «Այնուհետ ես դուրս եկա տնից եւ վերադարձա 45 րոպե անց՝ տեսնելով, որ տան մեջ դրված մանկասայլակում դիակ կա դրված։

Վրացի կնոջ մայրը՝ Վիոլա Օչիդրելը պատմել է, թե երեխային զգուշացրել է դուրս չգալ, սակայն նա իր վրա դանակ է քաշել, որից հետո մտել է ննջարան եւ պառկել։ «Ես էլ մտա ննջարան եւ սկսեցի մուրճով հարվածներ տեղալ Ֆըրաթի գլխին, որից հետո նրա քթերից սկսեց արյուն հոսել։ Նրան անմիջապես լոգարան տարա, բայց նա չէր մահացել, եւ ես ստիպված սկսեցի դանակահարել, որպեսզի մահանա»,-նշել է խորթ տատիկը։

Նշենք, որ Ստամբուլի Սուլթանգազի Իսմեթփաշա թաղամասի բնակիչները մարտի 28-ին նկատել էին, որ 2 կին մանկասայլակի մեջից դիակի հատվածներ էին  նետում։ Նրանք անմիջապես ոստիկանություն են հայտնել, որին հաջողվել էր բռնել ազգությամբ 2 վրացի կանանց՝ մայր ու աղջկա։

Հայտնի է դարձել, որ վրացի կանանցից մեկը հանդիսանում է  Սուլթանգազի թաղամասում ապրող 33-ամյա Ն.Ս-ի 3-րդ կինը, իսկ սպանված երեխան՝ Ֆըրաթը լույս աշխարհ էր եկել Ն. Ս.-ի առաջին կնոջից։