Դորտմունդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում կգոտեմարտեն Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ենոքյանը եւ ադրբեջանցի Հետագ Գազյումովը:

Ենոքյանը 1/8-րդ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց բուլղարացի Կրասիմիր Կոչեւին:

74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Մուսա Մուրտազալիեւը, որը նույնպես դուրս է եկել քառորդ եզրափակիչ` 10:0 հաշվով հաղթելով իսպանացի Ալբերտո Մարտինեսին: