Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Շրնաքից ընտրված պատգամավոր Հասիփ Քափլանի դեմ ներկայացրած դրամական փոխհատուցման դատական հայցը։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Անկարայի քաղաքացիական գործերով 7-րդ դատարանը մեղավոր է ճանաչել Հասիփ Քափլանին՝ Թուրքիայի վարչապետին անձնական վիրավորանքներ հասցնելու համար եւ դատապարտել 6 հազար լիրա ( 4 հազար դոլար) փոխհատուցման։
Դատական հայցի հիմք էր հանդիսացել 2010-ին Կիպրոսի թուրքական հատվածում մի միջոցառման ժամանակ Հասիփ Քափլանի ելույթը, որի ժամանակ խիստ քննադատության էր ենթարկվել Էրդողանը։





























