Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ենոքյանը 0:4 հաշվով պարտվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Խետագ Գազյումիվին:
Կիսաեզրափակիչ է դուրս եկել Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրտազալիեւը, որը 74 կգ քաշային կարգում 8:2 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Թերզիեւին: Եզրափակիչի ուղեգրի համար Մուրտազալիեւը կմրցի վրացի Դավիթ Խուցիշվիլիի հետ:




























