Քաթարի մայրաքաղաք Դոհայում ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հանդիպեց քաթարցիների հետ եւ չկարողացավ հաղթանակ տանել: Արդեն 4-րդ րոպեին Մոհամեդ Կասոլան բացեց հանդիպման հաշիվը: 34-րդ րոպեին Ռոման Պավլյուչենկոն խփեց պատասխան գնդակը` 1:1: Ընդհանուր առմամբ, առավելություն ուներ Քաթարի հավաքականը, որը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 90-րդն է:




























