Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հայաստան - Ռուսաստան հանդիպման հեռուստատեսային հեռարձակման հարցը քննարկման է դրվելու Ռուսաստանի սպորտի նախարարությունում եւ Ռուսաստանի ֆուտբոլային միությունում: Սիբիրում այդ հանդիպմանը հետեւել են 20 րոպե ուշացումով` տեսագրությամբ: Փոխարենը Կրասնոյարսկի երկրամասում ցուցադրել են «Անճոռնի ճուտիկը»: Россия-1 հեռուստաալիքը, ի տարբերություն Ռուսաստանի կենտրոնական մասի, արեւելյան տարածքներում հանդիպումը հեռարձակել է նաեւ մեկ կամ մեկ ու կես ժամ ուշացումով: Բողոքով համապատասխան մարմիններին դիմել է Կրասնոյարսկի երկրամասի օրենսդիր մարմնի պատգամավորներից մեկը, հայտնում է Էխո Մոսկվին