Ֆրանսիայի հավաքականը Ստադ դը Ֆրանսում հյուրընկալեց խորվաթներին, որոնք երեք օր առաջ Թբիլիսիում 0:1 հաշվով պարտվել էին վրացիներին:

Ֆրանսիա - Խորվաթիա 0:0

Պորտուգալիայի հավաքականն ընդունեց ֆիններին եւ հաղթեց 2:0 հաշվով:
Պորտուգալիա - Ֆինլանդիա 2:0

Ռուբեն Միկայել, 11, 71

Անգլիայի հավաքականը Լոնդոնի Ուեմբլիում հյուրընկալեց Գանայի թիմին: Կապելոյի թիմը հաղթում էր մինչեւ վերջին րոպեն, սակայն Գյանը փրկեց աֆրիկացիներին:

Անգլիա - Գանա 1:1
Քերոլ, 43 - Գյան, 90+1


 

Եվրոպայի առաջնության համակազմակերպիչ Ուկրաինան, որն ազատված է ընտրական մրցաշարից ընդունեց իտալացիներին եւ պարտվեց:

Ուկրաինա - Իտալիա 0:2
Ռոսի, 28, Մատրի, 81
Հեռացում. Աստորի, 75


 

Ավստրալիայի հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ գերմանացիների նկատմամբ:

Գերմանիա - Ավստրալիա 1:2
Գոմես, 26 - Կարնի, 61, Ուիլքշիր, 63 (11մ)