Փոխհամաձայնության հուշագիր են ստորագրել մարտի 30-ին Երեւանում Հայաստանի ԱԻՆ-ն ու Շվեդիայի արտակարգ իրավիճակների քաղաքացիական ծրագրավորման գործակալությունը:

Փաստաթուղթը ստորագրել են Շվեդիայի արտակարգ իրավիճակների քաղաքացիական ծրագրավորման գործակալության պետի տեղակալ, շվեդական պատվիրակության ղեկավար Աննելի Բերգհոլմ Սոդերն ու Հայաստանի ԱԻ փոխնախարար Հայկարա Մխիթարյանը, NEWS.am-ին հաղորդում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հուշագրի ստորագրման հիմնական նպատակն է փոխանակվել փորձով, նաեւ բարձրացնել հանրության տեղեկացվածությունը արտակարգ իրավիճակների մասին երկու երկրներում:

Հայաստանն ու Շվեդիան համագործակցելու են առաջիկա հինգ տարիներին, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո նոր հուշագիր է ստորագրվելու: