2012թ. Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի գլխավոր ստադիոնի շինարարությունն ավարտված է: Բրիտանացի շինարարներն աշխատանքն ավարտել են 3 տարուց էլ շուտ: Ծախսվել է 570 միլիոն ֆունտ ստերլինգ: Ստադիոնը կընդունեն միջազգային տեսուչները, կանցկացվեն նաեւ մի քանի թեստային մրցումներ: Ստադիոնում տեղի կունենան Օլիմպիական խաղերի բացման եւ փակման արարողությունները, ֆուտբոլի եւ աթլետիկայի մրցումներ: Խաղերից հետո Օլիմպիական ստադիոնը կպատկանի Վեստ Հեմին: 80 հազար աթոռներից 20 հազարը կապամոնտաժվեն, կտեղադրվեն մեծ էկրաններ եւ տանիք: