ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար Նիկոլայ Վանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:





























